Ներքին 4 տարի առաջ - 21:38 19-08-2022

Որքան թուլանան Մոսկվայի դիրքերը, այնքան ավելի է մեծանալու Բաքվի կողմից զիջումներ կորզելու հավանականությունը․ քաղաքագետ

Արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որքան թուլանան Մոսկվայի դիրքերը, այնքան ավելի է մեծանալու Բաքվի կողմից ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու հավանականությունը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է չհաստատված միջազգային մանդատով միայնակ խաղաղապահության դերակատարը լինել հակամարտության գոտում։ Որքան ընդլայնվի Ադրբեջանի նկատմամբ միջազգային դերակատարների հետաքրքրության շրջանակը Հայաստանի համեմատ, այնքան նվազելու է խաղաղապահության միջազգային մանդատի հաստատման հնարավորությունը, իսկ որքան շարունակվի Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը, այնքան աճելու է Ադրբեջանի նկատմամբ միջազգային դերակատարների հետաքրքրությունն ու Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի կախվածությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով