Ներքին 4 տարի առաջ - 19:27 19-08-2022

Աննա Ասատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրել է Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշել է, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և հեռուստատեսության, Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժիններ, Պարագիտության, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության, Հայ-բրիտանական գիտամշակութային համագործակցության, Հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրության կենտրոններ:

Աննա Ասատրյանը կարևորել է երիտասարդ բանիմաց հետազոտողներով ինստիտուտի գիտական կադրերի համալրումը, ինստիտուտի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում հրատարակվող և ազդեցության բարձր գործակից ունեցող արվեստագիտական պարբերականներում Արվեստի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունների արդյունքների տպագրումը, արտասահմանում հայ արվեստի ուսումնասիրության հարցերով զբաղվող հայ և օտարազգի արվեստաբանների շտեմարանի ստեղծումը: Նա անհրաժեշտ համարեց իրականացնել Տիգրան Չուխաճյանի և Արամ Խաչատրյանի երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակությունը, ինչպես նաև առաջարկեց Արվեստի ինստիտուտին կից ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան