Ներքին 4 տարի առաջ - 17:40 19-08-2022

Երեւանի բնակարաններից մեկում գազաբալոնի արտահոսք է տեղի ունեցել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 19-ին՝ ժամը 12։23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։10-ին։

Այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի (5 քմ) գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել՝ խոհանոցի (10 քմ) 5 քմ հատվածում գտնվող գույքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»