Արտաքին 4 տարի առաջ - 21:42 18-08-2022

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրման մաքսային ընթացակարգերի պարզեցման համաձայնագիր է ստորագրվել

Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան մաքսային հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Բաքու-Թբիսլիս-Կարս երկաթուղով կատարվող բեռնափոխադրումների մաքսային ընթացակարգերը պարզեցնելու մասին համաձայանագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության, Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցիկ մաքսային ընթացակարգերի դյուրացման նպատակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռըզա Թուրագայն ու Վրաստանի Եկամուտների ծառայության տնօրեն Լևան Կակավան:

Հաղորդվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ԲԹԿ երկաթուղու նախագծի շրջանակներում 3 երկրների տարածքներով տեղափոխվող տարանցիկ բեռների մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակում իրականացնել կողմերի միջև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»