Ներքին 4 տարի առաջ - 17:04 18-08-2022

Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը. Տիգրան Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

«Նշված լիազորության իրականացումը ուղղված է լինելու ոչ սանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքի առողջապահական վտանգների բացառմանը։ Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը՝ հակահիգենիկ միջավայր, թունավորման վտանգ և այլն։

Այս փոփոխությամբ կլուծվի նաև ՀՀ համայնքների, մասնավորապես` Երևան քաղաքի արտաքին տեսքի խաթարման հարցը, որը նաև փողոցային առևտրի արդյունք է։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում»,- գրել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին