Ներքին 4 տարի առաջ - 11:15 17-08-2022

Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ որ Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Մյասնիկյան պողոտայով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասվելու պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 09:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալեք Մանուկյան, Խանջյան փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով, Նար Դոսի, Չարենցի, Այգեստան փողոցներով, Մյասնիկյան պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում