Ներքին 4 տարի առաջ - 20:54 16-08-2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ

Այս պահի դրությամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով՝ ենթադրաբար անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացու հետ հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ լրիվ այլ պայմաններում վիրահատվել է և հիվանդանոցում է:

Ավելի վաղ, որպես անհետ կորած էին համարվում 3 քաղաքացի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով