Ներքին Խոսք 4 տարի առաջ - 15:47 16-08-2022

Տեղի է ունենում տարածքից փլատակների ձերբազատում. ԱԻՆ փոխնախարար

Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով առաջացած փլատակներից մարդկանց դուրսբերումը։

Oragir.news-ը «Սուրմալու» առևտրի կենտրոնում էր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Oragir.news-ի հետ զրույցում ԱԻՆ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փոփոխություն կա՝ կապված իրավիճակի հետ, ասաց. «Տեղի է ունենում տարածքից փլատակների ձերբազատում, զուգահեռ իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Այս պահի դրությամբ կան 16 զոհված քաղաքացի և 8 անհետ կորածներ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում