Սպորտ 4 տարի առաջ - 15:04 16-08-2022

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խումբ. ՀՖՖ-ի գործառույթը՝ «խիստ» արտոնագրում և բարձիթողում

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը անտերության է մատնված։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաները լուրջ դեմքերով և կեցվածներով որոշում էին, թե որ թիմը պետք է մասնակցի առաջնությանը, որը ոչ, քանի որ չի բավարարում ՀՖՖ արտոնագրման պահանջներին։

Եղան կասկածելի մերժումներ («Բենտոնիտ» ՖԱ, «Օնոր» ՖԱ), և առաջնությանը մեկնարկեց այնպես, ինչպես ֆեդերացիան է ուզում։ Սակայն Առաջին խմբի առաջնությունը մեկնարկեց և...

Նախևառաջ, որևէ տեղ հնարավոր չէ տեսնել մրցաշարային աղյուսակը։ ՀՖՖ-ն հայտնեց, որ Պրեմիեր լիգայի արդյունքների և մրցաշարային աղյուսակի մասին տեղեկություններ այլևս ՀՖՖ պաշտոնական կայքում չեն լինելու, դրա համար գործարկվել է premierleague.ffa.am կայքը, որտեղ բնականաբար, Առաջին խմբի մասին ոչինչ չկա։ Հայաստանի ֆուտբոլային 2-րդ առաջնության մասին տեղեկություններ չկան նաև պաշտոնական կայքում։ Վերջին տարիներին կայուն կերպով Առաջին խումբը ներառված է եղել ՀՖՖ պաշտոնական կայքի Մրցաշարեր բաժնում։ Ֆեդերացիան այժմ, որպես անցանկանկալի պարտականություն, հանդիպումների ավարտից ժամեր անց ներկայացնում է ընդամենը խաղերի արձանագրությունը։

Ինչպես մյուս դեպքերում, այստեղ էլ ՀՖՖ-ի գործառույթը նույնն է՝ հստակ կերպով առանձնացնել յուրայիններին, խիստ ժամկետներում վերցնել մուտքավճարները, տրամադրել մրցավարներին և վերջ... «գնացեք և ինչ ուզում եք արեք»։

Առաջին խումբն անկյունաքարային նշանակություն ունի հայկական ֆուտբոլի համար։ Տարբեր տարիներին Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների ֆուտբոլիստների համար այն ամենագործուն հարթակն է։ ՀՖՖ-ն, քանի որ իրականացնում է արմատական փոփոխություններ, ուստի հայկական ֆուտբոլից Առաջին խմբի արմատախիլ լինելը չպետք է զարմացնի ոչ ոքի։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ