Սպորտ 4 տարի առաջ - 02:03 15-08-2022

«Ռեալը» կամային հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի առաջնությունը

Կայացավ ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի նոր՝ 2022/23թ. առաջնության մեկնարկային տուրի հերթական հանդիպումը։

«Ալմերիան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։ Գործող չեմպիոնը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հանդիպման մեկնարկում տանտերերը բացել են հաշիվը. 6-րդ րոպեին Լարգի Ռամազանին գոլի հեղինակ է դարձել։

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրել են 61-րդ րոպեին. նոր առաջնությունում մադրիդյան թիմի առաջին գոլը խփել է Լուկաս Վասկեսը։ Հյուրերին հաջողվել է նաև հաղթանակ կորզել. հանդիպման 75-րդ րոպեին Դավիդ Ալաբան տուգանային հարվածով գեղեցիկ գոլ է հեղինակել՝ իր թիմին պարգևելով առաջին 3 միավորը։

Հանդիպման տեսությունը.



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»