Ներքին 4 տարի առաջ - 19:19 14-08-2022

ԱՆ-ն հանդես էր եկել հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ․ Արսեն Թորոսյան

ՔՊ պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները իհարկե հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։

Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ կովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՜ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՜ խուսափենք նման դժբախտ պատահարներից։

Հ.Գ. հուսամ այս պատահարից զոհեր և տուժածներ չենք ունենա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան