Ներքին 4 տարի առաջ - 10:21 14-08-2022

Աստվածածնի և Խաղողօրհնեքի խորհուրդը ընկալելի դարձնելու համար լծակներ են պետք. Տեր Շահե քահանա

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ, ով պատասխանելով հարցին, թե ո՞րն է տոնի խորհուրդը՝ ասաց.

«Մենք այսօր պատարագից էլ հասկացանք, թե ինչքան շատ է ժողովուրդը, քանի որ սա եզակի այն տոներից մեկն է, որն իսկապես սիրում է ժողովուրդը։ Տոնին նվիրված ամեն շարականի մեջ կա խորհուրդ, որը նվիրված է հենց Աստվածածնին։ Աստվածածնի վերափոխման տոնն անմիջապես կապված է հայոց աշխարհի հետ։ Ավանդության համաձայն՝ սուրբ կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում էր Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը, ասելով՝ ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին: Այնուհետև Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին եւ առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի այգում: Քրիստոսի առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է, որ Աստվածածինը վերափոխվել ու երկինք է գնացել՝ խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը եւ չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին եւ մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Դրա համար էլ մեզ մոտ շատ մեծ է նշվում տոնի խորհուրդը»։

Անդրադառնալով Խաղողօրհնեքի տոնին՝ ասաց, որ այն եղել է մթերքի օրհնության արարողության տոն, որը Քրիստոսի արյան խորհուրդն է։ Իսկ հարցին՝ թե արդյո՞ք ընկալում ենք տոնի խորհուրդը՝ պատասխանեց.

«Մեզ պետք են անհրաժեշտ լծակներ՝ տոնի խորհուրդն ընկալելու համար, որոնք միշտ ժողովրդին իրազեկ են պահում։ Դուք էլ եք առաջնագծում՝ իրազեկելու համար տոնի մասին։ Այնպես որ, ժողովրդին միայն մնում է այսօր գնալ եկելղեցի և մասնակցել Պատարագի արարաողությանը, քանի որ Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»