Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 12:31 13-08-2022

Սյունիքում հաշվառում են դատարկ տները․ Արմինե Ավագյան

Oragir.news-ի տեղեկություններով՝ Սյունիքի գյուղերում բնակիչներին պարտադրում են արցախցիներին վարձակալությամբ տներ տալ։ Նշվում է նաև, որ տան վարձավճար է սահմանված 60 հազար դրամը։

Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանն oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ անգամ տրամաբական չէ, որ մարդուն կարելի է ստիպել սեփական գույքը վարձակալության տալ։ «Ինչպե՞ս կարելի է մարդուն նման բան ստիպել։ Հակառակը, մեզ մոտ պարզապես գնացել, գյուղերում դատարկ տներն են հաշվառել՝ հասականալու համար, թե որտեղ կա դատարկ տուն, ով է պատրաստ տունը վարձակալության տալ կամ վաճառել, բայց այս պահի դրությամբ եկողներն արդեն ունեն մնալու տեղ, որովհետև նրանք Սյունիքի հետ որոշակի կապեր ունեցող մարդիկ են»։

Նա ընդգծեց, որ հաշվառված բոլոր տներն էլ մասնավոր են, այսինքն՝ դեռ պետք է հասկանալ՝ մարդիկ պատրա՞ստ են վարձակալության տալ, թե՞ ոչ։ «Բայց կրկնեմ, մենք միայն փորձել ենք պատկերացում ստանալ դատարկ բնակֆոնդի վերաբերյալ, միգուցե մարդը, օրինակ, արտերկրում է ու այստեղ դատարկ տունի ունի, բայց դեռ պետք է հասկանանք, թե նա պատրա՞ստ է վարձակալության տալ իր սեփականությունը, թե՞ ոչ։ Սյունիքում գյուղեր կան, որ շատ քիչ են բնակեցված, ու մենք, այո՛, խնդիր ունենք այդ գյուղերը ամրացնելու, եթե մարդիկ ցանկանան գալ, բայց պարտադրանք չի կարող լինել»։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Արցախի Աղավնո և Բերձոր համայնքներից 15 ընտանիք է դիմել՝ Սյունիք տեղափոխվելու համար։ «Նրանք հիմնականում սյունիքյան արմատներով ընտանիքներ են, որոնք այս պահին կեցության խնդիրներ չունեն և ինչ-որ կերպ լուծում են այդ խնդիրը։ Մեզ հիմնականում դիմել են տեղափոխության հարցով, վառելիք են ուզում կամ մեքենա», - ասաց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով