Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:27 12-08-2022

Մենք շատ բան չունենք ասելու, քանի որ մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ տեսնում է․ Մանվել Փարամազյան

Այսօր Շուռնուխ համայնքում բնակարանամուտ էր, նաև խաղահրապարակի բացման արարողություն էր կազմակերպվել, ինչի առիթով այնտեղ էին մի շարք գործիչներ, լրագրողներ։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ զրույցում լրագրողներից մեկը նկատեց, որ վերջինս նորից առաջադրվել է սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում և ցանկանում է վերընտրվել այն դեպքում, երբ նրա քրեական գործը դեռևս առկախված վիճակում է, քանի որ գրավի դիմաց է ազատ արձակվել։ Հարցին, թե այս իրավիճակում ինչպես է պատկերացնում իր քարոզարշավը, երբ իշխանությունը նրա դեմ 2 թեկնածու է առաջադրել՝ հավանաբար նախատեսելով երկուսի ձայները միավորել, Փարամազյանը պատասխանեց․ «Մենք պատրաստվում ենք ընտրություններին, ստեղծել ենք «Դեպի միասնություն» դաշինքը։ Մեր թիմը ձևավորված է 43 հոգուց։ Մենք շատ բան չունենք ասելու, քանի որ մեր ժողովուրդը շատ լավ տեսնում է, և ամեն ինչ իրենց աչքերի առաջ է։ Չեմ էլ կասկածում մեր ժողովրդի գիտակցության վրա»։

Փարմազանյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե ՔՊ թեկնածուն երևանաբնակ է, տեղացի չէ և չի ճանաչում քաջարանցուն և նրա խնդիրները՝ կրկին շեշտելով, որ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է, և անգամ կարիք չկա, որ իրենք որևէ մեկին մոտենան ու ասեն, որ իրենց ընտրեն։ Մարդիկ տեսել են, թե իրենք ինչպես են մաքրել տարիների արդյունքում ձևավորված «Ավգյան ախոռները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով