Ներքին 4 տարի առաջ - 21:17 12-08-2022

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմանւմ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188-րդ կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ա. Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»