Ներքին 4 տարի առաջ - 21:09 12-08-2022

Հիմա գնաճը բարձր է, բարձր էլ մնալու է հավանաբար. տնտեսագետ

Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: Այս ամենին զուգահեռ՝ նվազագույն աշխատավարձը շարունակում է մնալ նույնը, և այստեղից հարց է առաջանում՝ ինչպես կարող է նվազագույն 68 հազար դրամ աշխատավարձով մարդը գոյատևել։ Համապատասխանո՞ւմ են նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ցուցանիշները միմյանց՝ հարցրինք տնտեսագետ Հրանտ Միքայելյանին։

«Նվազագույն աշխատավարձը այս պահի դրությամբ 68 հազար է, հետագայում պետք է բարձրացվի 75 հազար։ Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղին, ապա ինչքան ես տեղյակ եմ, նվազագույնը 45 հազարին մոտ է, իսկ եթե վերահաշվարկենք, որ ամեն աշխատավարձ ստացողը ոչ միայն իրեն, այլ նաև ինչ-որ մարդկանց ապահովում է, մենք ունենք խնդիր՝ զբաղված աղքատների, բայց այդ խնդիրը նոր խնդիր չէ, և այսպես ասած՝ առկա է»։

Հարցին, թե իր նշած թվային ցուցանիշները թարմացվա՞ծ են, թե՞ ներկայացնում է նախկինում եղած տվյալները, Միքայելյանը պատասխանեց.

«Հա՛, դա մի քիչ հին տվյալներով է, հստակ չեմ կարող ասել՝ ներկայիս տվյալով ինչքան պետք է լինի, տոկոս պետք է ավելացնենք, երևի 50.000-ին մոտ կլինի կամ գուցե ավելի շատ։ Բայց դե ամեն դեպքում նվազագույն սպառողական զամբյուղը շատ քիչ բանի մասին խոսող ցուցանիշ է․ պարզ է, որ, այո՛, եկամուտների առումով խնդիր կա, և կենսամակարդակի առումով նույնպես խնդիր կա»։

Տնտեսագետին հարցրինք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Կառավարությունը, որ կարողանա այս ցուցանիշները բալանսավորել։

«Հիմա դժվար թե հնարավոր լինի մի բան անել, պետք է գիտակցել, որ հիմա գնաճը բարձր է, բարձր էլ մնալու է հավանաբար, որովհետև գնաճով նաև ներմուծվում են։ Ես կարծում եմ, որ Կառավարությունը կարող է աջակցել գյուղատնտեսության ոլորտին առաջին հերթին, երկրորդ հերթին՝ մտածի, թե ինչպես զբաղվածության մակարդակը բարձրացնի, այսինքն՝ անի այն բաները, որոնք ամեն դեպքում պետք է արվեն»,- ասաց Միքայելյանը։

Հարցին՝ եթե Կառավարությունը գյուղատեսներին սուբսիդավորեր, հնարավո՞ր է, որ գները չբարձրանային, Միքայելյանն ի պատասխան ասաց. «Ոչ միայն, քանի որ գյուղերում էլ բազմաթիվ աղքատ մարդիկ կան, գյուղատնտեսության աջակցությունը կարող է օգուտ բերել նաև աղքատության նվազեցմանը գյուղերում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով