Սպորտ 4 տարի առաջ - 17:45 12-08-2022

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել:

Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն: Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել:Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների պատանիների շրջանում, իսկ հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:

Զուգահեռաբար ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում էլ 16-ամյա ծանրորդ Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր և կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին: 55 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 100 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում ցուցադրած 125 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչը՝ երկամարտի 225 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչը (221 կգ):

​​​​​​​Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»