Արտաքին 4 տարի առաջ - 22:45 10-08-2022

Չեխիայի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ռուսների համար Շենգենյան վիզաների արգելքին

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին պաշտպանում է Եվրամիությունում քննարկված՝ ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունների հետ։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է CTK լրատվական գործակալությունը։

«ԵՄ անդամ երկրների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրման կասեցումը կարող է լինել ևս մեկ արդյունավետ պատժամիջոց»,- ասել է նա։

Նախարարը հիշեցրել է, որ Չեխիան ԵՄ առաջին երկրներից է, որը դադարեցրել է ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Դա տեղի է ունեցել փետրվարի 24-ից հետո երկրորդ օրը։ Դրանից հետո հանրապետությունը տարածեց արգելքը Բելառուսի քաղաքացիների վրա։ Բացառություններ են արվում միայն այն մարդկանց համար, ում վիզաները կարող են տրվել հումանիտար նկատառումներով, այդ թվում՝ իշխանությունների կողմից հետապնդումներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի