Միտք 4 տարի առաջ - 01:47 10-08-2022

Դուրս նետեք Սյունիքը, Վարդենիսը, Սևանը, ամբողջ Հայաստանը՝ ծղրտաց անվստահելին․ Վաչագան Սարգսյան

«Հայ ժողովուրդը ինչ ուներ-չուներ՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, բարձեց վարձով վերցրած մի քիփլիկ օդապարիկ ու պատմական քամիներից քշվելով, դեգերում էր երկինքներում»: Այս մասին գրում է Վաչագան Սարգսյանը։

«Զանազան հարձակումներից պաշտպանվելու համար օդապարիկում պետական զենքը ձեռքին միշտ մեկը կար, որ կրակում էր հարձակվողների վրա:

Մի օր էլ ժողովուրդը զենքը վստահեց անվստահելուն:

Սա, փոխանակ հարձակվողների վրա կրակի, կրակեց ու օդապարիկը ծակեց, դարձրեց մաղ:

Սկսվեց գահավիժումը:

Անվստահելին ասաց՝ սկսեք բալաստները դուրս նետել: Սկզբում դուրս նետեցին Սփյուռքն ու պատմությունը, հետո եկեղեցին, լեզուն ու գրականությունը: Կրթությունն ու մշակույթը տեղում մորթեցին կերան: Չօգնեց՝ գահավիժումը շարունակվում էր: Դուրս նետեք Արցախը՝ ճչաց անվստահելին, չօգնեց, օդապարիկը գահավիժում էր: Դուրս նետեք երեխաներին՝ 18-20 տարեկաններին: Չօգնեց: Դուրս նետեք Սյունիքը, Վարդենիսը, Սևանը, ամբողջ Հայաստանը՝ ծղրտաց անվստահելին:

Ժողովրդի մի մասը թև առավ թռավ գնաց, մի մասը խելագարվեց թռավ, մի մասը՝ հմայված անվստահելիով, հանուն նրա մարմնի տարբեր մասերի, դուրս թռավ: Օդապարիկիում մնացին ինքն ու ինքնուհին՝ իրենց չոջուխներով, ու փափուկ վայրէջք կատարեցին Այա Սոֆիայի բակում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան