Ներքին 4 տարի առաջ - 00:09 10-08-2022

Նիկոլն էլ հեռացվելու է ադեկվատ ուժերի կողմից, բայց դրսի որոշ բևեռների և թշնամու ցանկությունները բավարարելուց հետո․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այս մի քանի տարում այսպես կոչված հավաքական ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու գործողությունները կառուցեց բլից-կրիգի քաղաքականության մեջ։ Հիմա որքան էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ բերենք, թե ինչու չհաջողեցինք` փաստն այն է, որ Նիկոլը դեռ վարչապետի պաշտոնում է և շարունակում է երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն, բարոյալքում և հուսահատության անդունդն է գցում ժողովրդին, խորացնում տնտեսական ճգնաժամը։ Քաղե՞լ ենք դասեր մեր սխալներից. Չեմ կարծում, քայլեր արվու՞մ են պայքարը ինստիտուցիենալ ուղով տանելու համար. Դժվար էլ տարվեն, իսկ ի՞նչ անել. Սկզբի համար թարգել ընդդիմադիր այս կամ այն ուժի առաջնորդին հռչակել` միակը, անփոխարինելին, անսխալականը և վերջապես` անքննելին։

Քանի առաջին քայլը չի արվել նշված լիդերների կողմից, քանի նրանց իրենց թիմակիցները գիտակցաբար կամ ոչ արջի ծառայություն են մատուցում` ոչինչ էլ չի ստացվելու։ Նիկոլն էլ հեռացվելու է ադեկվատ ուժերի կողմից, բայց ոչ շուտ, քան նա դրսի որոշ բևեռների և թշնամու ցանկությունները կբավարարի։

Նիկոլը, անկասկած, հեռանալու է ոչ հեռու ապագայում և իր վաստակած անփառունակ ձևով` հետը տանելով նաև իրականությունից կտրված ընդդիմադիր ուժին կամ ուժերին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով