Ներքին 4 տարի առաջ - 22:54 08-08-2022

Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը

Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հարավային եզրին կառուցված` Արծվաշենի հավերժության հուշահամալիրի բացման արարողությանը: Այս մասին մարզպետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Արծվաշենը մի հայրենիք է, որին պետք է պաշտել հոգով ու սրտով, մեր հավաքականությամբ ու միասնությամբ, վերադարձի երազանքով: Հուշահամալիրի կառուցումը և օրվա հավաքը փաստում են, որ հավերժ շնչող է Արծվաշենը, որ այն ձեր ու մեր հոգիներում է։ Այս հուշահամալիրում տեղադրված խաչի և հուշարձանի առաջ գլուխ կխոնարհեն բոլոր անցորդները, այստեղ այցելողները, կծանոթանան Արծվաշենի կենդանի օրերի լուսանկարներին, գյուղի բնապատկերներին, հարուստ պատմությանը»,- մեկնաբանել է Կարեն Սարգսյանը:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին՝ հուշահամալիրի կառուցումը նախաձեռնելու եւ սեփական միջոցներով իրականացնելու համար։ Նշել է նաև, որ հուշահամալիրի հարևանությամբ բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին Արծվաշենի կենդանի պատմությունը փաստող լուսանկարներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»