Ներքին 4 տարի առաջ - 17:15 08-08-2022

42-ամյա տղամարդու՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022 թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ, նախնական տվյալներով, նշված օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1980 թ. ծնված բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել։ Ջրափրկարարների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում տղամարդու դին նույն օրը դուրս է բերվել լճից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան