Ներքին 4 տարի առաջ - 14:51 08-08-2022

Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա

Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետեր են տեղադրել, և ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:

Նշենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, թե Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ է տեղադրվել։

Ըստ լուրերի` ռուսները ստուգում են բոլոր ավտոմեքենաները։

«Արդեն 8-9 ամիս է, ինչ մոդուլային 5 հենակետեր կան Մեղրիում` Մեղրի-Ագարակ ճանապարհին և ընդհանրապես Արաքսի ափով մեկ։ Արդեն 77 տարի է, ինչ ռուս սահմանապահ զորքերն այստեղ իրենց համապատասխան ստորաբաժանումներն ունեն և ծառայություն են իրականացնում։ Սակայն վերջին ամիսներին մոդուլային հենակետեր են տեղադրել, և սահմանապահները հավելյալ ծառայություն են մատուցում, որն ամրագրված է «Պետական սահմանի մասին» օրենքով»,–ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` իրավիճակից ելնելով ռուս սահմանապահները ժամանակ առ ժամանակ մեքենաները կանգնեցնում են և ստուգումներ իրականացնում։ Դա, ըստ Զաքարյանի, անվտանգության նկատառումներից ելնելով է արվում։

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը ստեղծվել է 1955 թվականին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»