Արտաքին 4 տարի առաջ - 14:43 08-08-2022

Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան եղել և մնում է ճշտի կողմում, հանդես է գալիս արդարության օգտին», գրում է Anadolu գործակալությունը:

«Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։

«Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան