Ներքին 4 տարի առաջ - 09:55 08-08-2022

Ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում Հայաստանի իշխանությունը քայլ անելու հնարավորություն այլևս չունի․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեկ շաբաթ է՝ բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները։

Ե՛վ քաղաքական, և՛ ռազմական, և՛ ռեգիոնալ տեսանկյունից դետալային, հաշվարկված օպերացիա էր։
Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրին, իսկ ռազմական առումով, ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար։

Այս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում և որքան իրավիճակը թույլ տա՝ կշարժվի առաջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան