Ներքին 4 տարի առաջ - 19:08 07-08-2022

Բաքվի հետ խոսել է պետք. նույն Աղավնոյի խնդրից սկսած, Արցախի հարցով՝ վերջացրած․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի միտք ինձ, այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս: Ընդունենք՝ ամսվա վերջին Հայաստան- Արցախ ցամաքային այլ կապ, միջանցք է գործելու, բայց ինչո՞ւ պետք է տեղահանվի Բերձորի, Աղավնոյի բնակչությունը: Եթե իսկապես ամեն ինչ տանելու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա նախադրյալներ պետք է ստեղծվեն, որպեսզի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայերն անվանգ ապրեն:

Այս խնդիրը խիստ սկզբունքային է:

Ի վերջո, Արցախի անկախության հեռանկարը նույնպես տապալված է ու Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի փաստաթղթավորվի նրա պատկանելիությունն Ադրբեջանին՝ ինչ-որ կարգավիճակով, ռուսաստանցի խաղաղապահներն էլ հավերժ չեն:

Հիմա ի՞նչ, նույն ձևով Արցախի ժողովրդի՞ն ենք տեղահանելու:

Բաքվի հետ խոսել է պետք. նույն Աղավնոյի խնդրից սկսած, Արցախի հարցով՝ վերջացրած…

Խաղաղության դարաշրջանը դա է, թե չէ՝ մնացածը դատարկ զրույցներ են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով