Ներքին 4 տարի առաջ - 00:41 07-08-2022

Սահմանադրությունը չկարդացած Սահմանադրության պահապանը․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Սահմանադրությունը չկարդացած Սահմանադրության պահապանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն կոչվող հանցախմբի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնում հայտնված արարածը, ով, համաձայն Սահմանադրության 123-րդ հոդվածի, պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանը, մասնակցել է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները` փաստացի պաշտոնապես ընդունելով վարչապետին ենթակա լինելու իր կարգավիճակը։ Հարկ է նկատել, որ այդ նիստն էլ կազմակերպվել է մեկ այլ անկախ սահմանադրական մարմնի` Կենտրոնական բանկին պատկանող տարածքում` կառավարության գործունեությունը վերահսկելու քաղաքական պատասխանատվություն կրող Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։ Այդ պաշտոնական հաղորդագրությունը հաստատում է, որ մեր երկրում Սահմանադրական կարգը տապալվել է և բոլոր անկախ սահմանադրական մարմինները դարձել են վարչապետին ենթականեր։ Վարչապետն էլ լինի ով. մի անմիտ, կիսագրագետ, անդաստիարակ պատուհաս, որի խնդիրը Հայաստանի կործանումն է և թշնամու շահերի սպասարկումն է։

Հ.Գ. Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո շարունակում է զբաղեցնել նաև ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, ինչն արգելված է Սահմանադրությամբ։ Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՊՏՀ ռեկտորն` իր գրությամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում