Ներքին 4 տարի առաջ - 18:56 06-08-2022

Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ԱԻՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 15։19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիտակ-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան