Ներքին 4 տարի առաջ - 18:38 06-08-2022

Գյումրիի երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքները շարունակվում են

Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։

Շինարարի և ոլորտային մյուս պատասխանատուների հետ քննարկվել են նաև դահլիճի հատակին, լույսերին, աթոռներին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնց մեծ մասին տեղում տրվել են լուծումներ, որոշների դեպքում՝ հստակ հանձնարարականներ։

Դահլիճի վերափոխման ծրագրից զատ՝ նախատեսված է նաև նախասրահի վերանորոգվում, որի շինաշխատանքների իրականացման համար ևս Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ գումար է հատկացվել (մոտ 8 մլն դրամ)։ Տվյալ աշխատանքներին առնչվող հարցերը ևս քննարկվել են տեղում։ Աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության պատասխանատուների հետ մանրամասն քննարկվել են աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»