Ներքին 4 տարի առաջ - 12:00 06-08-2022

Մնացական Մարտիրոսյանը напрашивается на что-то. որն էր Չալաբյանին կալանավորելու գինը

Դատական համակարգի մատույցներում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման հարցն է: Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է օգոստոսի 8-ին:

Սկզբնապես դատարանի նախագահի թեկնածու էր դիտարկվում Ռուբեն Բունիաթյանը, ով, սակայն, ըստ լավատեղյակների, հրաժարվել է այդ պաշտոնից: Իշխանությունը, իսկ ավելի ճիշտ՝ ԱԱԾ-ն դեռ չի կողմնորոշվել՝ ով կարող է լինել դատարանի նախագահ եւ արդյունավետ աշխատել իրենց հետ: Երեւանի դատարանի նախագահի պաշտոնը կարեւոր «պոստ է», որտեղ պատահական մարդիկ չեն ընտրվում, անպայման պետք է ԱԱԾ-ն իր համաձայնությունը տա, քանի որ կառույցի գաղտնի սանկցիաները հենց դատարանի նախագահի ձեռքի տակով են անցնում:

Ավետիք Չաբալյանին իր սեփական նախաձեռնությամբ երեք ամսով կալանավորելուց հետո դատական համակարգում քննարկումներ կան, որ Մնացական Մարտիրոսյանը ձգտում է դառնալ Երեւանի դատարանի նախագահ: Իրականում դա նրա վաղեմի երազանքն է, սակայն մեծ հարց է՝ ԲԴԽ այս կազմը կընտրի՞ «Մացոյին» նախագահ, թե՞ ոչ, որովհետեւ նա դատական համակարգի վարկաբեկվածության սիմվոլն է:

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Չալաբյանին կալանավորելու հրահանգ, հնարավոր է, չի էլ եղել, պարզապես Մարտիրոսյանը իր նախաձեռնությամբ քայլ է արել, որպեսզի շոյի իշխանության աչքը, ցույց տա, որ կարող է անմնացորդ ծառայել, որ գոնե իրեն դիտարկեն որպես դատարանի նախագահի թեկնածու:

Այլապես, լավատեղյակները պնդում են, որ եթե իշխանության կողմից այս կամ այն անձին կալանավորելու հրահանգ է լինում, «հին ոսկոր» Մնացականյանը մշտապես պնդում է, որ դատախազությունը միջնորդությամբ հանդես գա, իսկ այս դեպքում գերագույն հաճույքով ինքն է առաջ ընկել, ինչպես ասում են՝ напрашивается на что-то:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան