Ներքին 4 տարի առաջ - 00:17 06-08-2022

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի 1.3 կմ հատվածում լուսավորության ցանց է կառուցվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին առաջարկեցի թույլ տալ վարչական շրջանի բյուջեում վերաբաշխում կատարել և կառուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանց, քանի որ այն բացակայում էր և Արցախյան պատերազմներում զոհվածների հարազատները երեկոյան ժամերին մութ ճանապարհով էին ոտքով բարձրանում դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Այսօր արդեն լուսավորության ցանցի կառուցումը հասավ ավարտին։

Երեկ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկեցինք բլուրի հարակից օղակաձև ճանապարհահատվածում ցանցի ավելացման անհրաժեշտությունը աշխատանքային 2-րդ փուլով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան