Ներքին 4 տարի առաջ - 20:41 05-08-2022

Շիրակի մարզում մոտ կես ժամ կարկուտ է տեղացել

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի 15 գյուղերի ցանքատարածքներին:

Մեր տեղեկություններով՝ հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի Հոռոմ, Լուսակերտ, Լեռնակերտ, Սարատակ, Հայրենյաց, Տուֆաշեն,Պեմզաշեն և Ախուրյանի տարածաշրջանի Գետք, Բենիամին գյուղերի ցանքատարածքները։ Հացահատիկային ցանքատարածքներում վնասը քիչ է, հիմնականում կարկտահարվել են կարտոֆիլի, սեղանի ճակնդեղի ցանքերն ու բանջարաբոստանային մշակաբույսերը, մրգատու այգիները:

Կարկուտի հասցրած վնասները նկատելի կդառնան 2-3 օրից, որոշ տեղերում արդեն գյուղացիները նախնական դիտարկումներ կատարել են, համայնքներից ստացված վերջնական ամփոփ տվյալներով հնարավոր կդառնա միայն գնահատել կարկտահարության վնասի չափը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան