Ներքին 4 տարի առաջ - 14:30 05-08-2022

Մինչև սեպտեմբերի 1-ը Արցախում լինելու իմ իրավունքը պետք է վերականգնված լինի․ Րաֆֆի Հովհաննիսյան

Օգոստոսի 1-ին Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում կայացավ միակ թոռնիկիս մկրտությունը, որին ներկա չէի, իմ բացակայությունը համարում եմ մեկանգամյա թյուրիմացություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր մուտքը Արցախ արգելելու որոշմանը, ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն Արցախի պետական տոնի նախօրեին, Արցախի Հանրապետության իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանութունը և արժանապատվությունը և իմ բացառիիկ իրավունքը՝ լինելու Արցախում։

Այսօր կարևոր չէ, թե այդ մեկ որոշման աղբյուրը գալիս է Բաքվում նստած ռազմական հանցագործից, թե՞ Երևանում նստած նախկին գերագույն հրամանատարից, որը թիրախավորել է մի ընտանեկան մկրտության արարողություն։ Այս հարցը գտնվում է գեներալ- մայորի, Արցախի Հանրապետության իշխանության և ՀՀ պատկան մարմինների տիրույթում։ Սրանցից ոչ մեկը չպետք է ասի, որ մեկնաբանություն չունի։ Արցախում լինելը ՀՀ քաղաքացու՝ իմ բացառիկ իրավունքն է։

Ակնկալում եմ, որ սեպտեմբերի 1-ին Աղավնոն, Լաչինի միջանցքը իրենց տեղերում կլինեն և նշված պատկան մարմինները վերականգնած կլինեն իմ բացառիկ իրավունքը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ