Ներքին 4 տարի առաջ - 20:25 21-04-2022

Մինսկի խմբի երկրները և համանախագահները իրավունք չունեն բովանդակային տեսակետ հայտնել․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես զերծ եմ մնալու գործող վարչապետին մեկնաբանելուց, քանի որ նա վերջին շրջանում ցույց է տվել, որ ազգային շահի գիտակցում չունի։ Նրա վերջին արած հայտարարւթյունները, վերջին օրինակներից է առ այն, որ ամբողջ աշխարհի ներկայությամբ ինքը խոսում է որպես մի վերլուծաբան կամ մի մեկնաբան, որը ունի իր անձնական տեսակետը, որը տվյալ դեպքում համընկնում է մեր հակառակորդ հարևանների տեսակետին»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հավելեց նաև, որ միջազգային հանրությունը այնքան խայտաբղետ և փոփոխական է, որ որևէ մեկը չի կարող նրանց անունից ինչ-որ բան ասել, առավել ևս ասել, որ այդ հանրությունը, որի մի մասը միջնորդ է և իրավունք չունի բովանդակային տեսակետ հայտնել Արցախյան հիմնախնդրի վերջարդյունքի վերաբերյալ, իրավունք ունենա Հայաստանը իջեցնել ինչ-որ մի նշաձողի։

«Միջազգային հանրություն ասելը, իմ կարծիքով, անկապ և շեղող արտահայտություն է գործող վարչապետի կողմից։ Վարչապետը փորձում է ապակողմնորոշել իր հայրենակիցներին»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան