Ներքին 4 տարի առաջ - 14:27 05-08-2022

Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300 - կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Շիրակի մարզով անցնող մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում են հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։

Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։

Հիմնանորոգվող ճանապարհը կապում է Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։
Մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նշում է, որ բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։

Այնպես որ, տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»