Ներքին 4 տարի առաջ - 20:45 04-08-2022

Երևանում օրեր առաջ դանակահարված 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com-

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 1-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարվելուց հետո։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նրան դանակահարելու մեջ կասկածվողին պարեկները բռնել էին դեպքի վայրում ու տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, օգոստոսի 1-ին, մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերել էին արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերել էին կայանված Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա էին արնանման հետքեր։

Ոստիկաններն ու պարեկները պարզել էին նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել մի քաղաքացի։ Բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»