Ներքին 4 տարի առաջ - 09:25 04-08-2022

9 թեկնածու՝ 6 տեղի համար․ ԿԸՀ անդամների «քասթինգից» հետո իշխանությունը չի կարողանում ընտրություն կատարել

Oragir.news-ը ավելի վաղ հայտնել էր, որ իշխող քաղաքական մեծամասնությունը 10 օրով երկարաձգել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը:

Երկարաձգված ժամկետը լրացել է, սակայն իշխանությունը ոչ մի ձեւով ընդհանուր հայտարարի չի գալիս։ Թեկնածուները շատ են՝ մոտ 9 հոգի, իսկ տեղերը՝ ընդամենը 6։ Նախագահի հարցը արդեն իսկ որոշված է, Վահագն Հովակիմյանի պես երկրորդ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական իրավաբան իշխանությունը չէր էլ կարող գտնել։ ԿԸՀ-ից որոշել են պահել Ջհանգիրյանի «կադրին»՝ Նունե Հովհաննիսյանին, թեկնածուներից մեկն էլ նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է, ով պատգամավոր եղած ժամանակ աշխատել է «Ընտրական օրենսգրքի» վրա, այժմ պետք է գործնականում իր կատարած փոփոխությունները փորձարկի։

Կան նաեւ այլ թեկնածուներ՝ հանրությանը անհայտ կամ կիսահայտնի, ովքեր աշխատել են օրենսդրական փոփոխությունների վրա, օրինակ՝ երիտասարդ իրավաբան, անունը՝ Հասմիկ, ԱԺ-ից ինչ-որ բաժնի պետ եւ այլլն։

Մեզ հայտնի դարձավ, որ նախնական «քասթինգը» արդեն անցկացրել են, այժմ փորձում են վերջին անգամ ֆիլտրել ընտրյալների ցուցակը՝ առանձնացնելով 6 հոգու։ Թեև իշխանությունը կարող է այդքան գլուխ չջարդել, որևէ չնեղացնելու համար ԿԸՀ անդամների թիվը կարելի է ավելացնել, 3 անդամ ավել կամ պակաս․ նմա՞ն անօրինականություններ են մարսել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում