Ներքին 4 տարի առաջ - 00:00 04-08-2022

ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիեւի հրահանգը կատարելով եւ խիստ օպերատիվ զինաթափում են Արցախը․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը հայտարարել է «Հատուցում» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերթական ռազմական ագրեսիայի համար հիմք նախապատրաստելով։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից եւ դասատու նախարարից ձայն չկա։

ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիեւի հրահանգը կատարելով եւ խիստ օպերատիվ զինաթափում են Արցախը։

Զորակոչի ավարտին դեռ 10-15 օր մնացած բոլոր զինվորներին նախօրեին մի քանի ժամում հավաքել, բերել-իջեցրել են բանվորի արձանի մոտ ու չեն հասցրել անգամ շատերի ծնողներին տեղեկացնել։
Որ Ալիեւը չջղայնանա։ Շեֆին ջղայնացնել չի կարելի։

Իսկ այսօր, ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր, ուներ 4 երեխա։

Իսկ Գուրգեն Գաբրիելյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի նախկին գյուղապետն էր, ամուսնացած էր եւ մի քանի երեխայի հայր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան