Ներքին 4 տարի առաջ - 21:42 03-08-2022

Այսպիսի վիճակ էր նաև մահաբեր, կործանարար պատերազմի ժամանակ․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԻԼԸ

Ընկերոջս հետ հանդիպումից հետո Հյուսիսային պողոտայով տուն էի վերադառնում։ Եվ ի՞նչ․․․

Կարծես քայլում էի աշխարհի ամենաանվտանգ առողջարաններից մեկի ժամանցի վայրով։

Կարծես Արցախում, Գեղարքունիքում, Սյունիքում խաղաղ է, ապահով, կրակոցներ, զոհեր, վիրավորներ չկան։ Մարդիկ ուրախ-զվարթ ռեստորաններում քեֆ են անում, սրճարաններում կատակում, հռհռում․․․Բոլորը երջանիկ են։ Այն ամենն ինչ կատարվում է Արցախում, Հայաստանի սահմաններում, էլ չխոսենք քաղբանտարկյալների մասին, կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիշում եմ այսպիսի վիճակ էր նաև մահաբեր, կործանարար պատերազմի ժամանակ։ Մտածում եմ, արդյոք նույն վիճակը չի՞ եղել Բագրատունյաց, Կիլիկիո թագավորությունների կործանման ժամանակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում