Ներքին 4 տարի առաջ - 16:22 03-08-2022

Արցախում վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով յուրացման և լիազորությունների չարաշահման դեպքը

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲ ընկերության կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով օժտված անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով 18.700.000 դրամ յուրացման եղանակով հափշտակելու, ինչպես նաև իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ՝ ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով երկու առանձին հանցադրվագով՝ մի դեպքում 6.400.000 և 7.500.000 դրամ դուրս գրելու, մյուս դեպքում 8.800.000 դրամ մի շարք հաշվեհամարների փոխանցելու և «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲ ընկերությանը ծանր հետևանքներ պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»