Ներքին Խոսք 4 տարի առաջ - 16:06 03-08-2022

Խաղաղության դարաշրջանը շուտ չի գա, եթե գա էլ էլի․ Հովիկ Աղազարյան

Այս պահին Լաչինի մոտակայքում թեժ մարտեր են ընթանում, հայկական կողմը 1 զոհ, 8 վիրավոր ունի (հարցազրույցի պահին դեռևս հայտնի էր 7 վիրավորի մասին), հակառակորդը կրակում է ականանետերով, օգտագործում ԱԹՍ-ներ, սակայն ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը դեռ արձակուրդում է և կարծես վերադառնալու միտք էլ չունի՝ նկատի առնելով, որ լարվածությունը արդեն մի քանի օր է, ինչ կա։ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանից՝ որպես Փաշինյանի թիմակից պատգամավորի, հարցրինք՝ նորմա՞լ է համարում, որ պատերազմական իրավիճակում վարչապետը հանգիստն է վայելում․

«Մենք շուտվանից ենք պատերազմական վիճակի մեջ, արդեն 12 տարի է»,- փորձեց մանևրել Աղազարյանը։

Դիտարկմանը, թե այս պահին ռազմական գործողություններ են ընթանում, 7 վիրավոր ունենք, Աղազարյանը պատասխանեց․

«Պետության համապատասխան ինստիտուտները իրենց գործառույթները կատարում են»։

Այսինքն՝ Փաշինյանը կարող է մնալ ու հանգստանա՞լ․ հարցրինք իշխանական պատգամավորին․ «Էդ իր գործն է, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել»։

Աղազարյանին հարցրիք նաև, թե խաղաղության դարաշրջանը ե՞րբ է գալու, մեզ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստացել, բայց մեռանք սպասելով․ ՔՊ-ականը արձագանքեց․ «Շուտ չի գա, եթե գա էլ էլի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի