Ներքին 4 տարի առաջ - 13:24 03-08-2022

Ինչպես կարող էր այդ դատավորը շարունակել աշխատել․ իրավապաշտպանը՝ Մնացական Մարտիրոսյանի մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ «Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասում է Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դիմեք դատական իշխանությանը, բայց ո՞նց դիմեն դատական իշխանությանը, եթե դեմ եք տալիս Մնացական Մարտիրոսյանին, որի ձեռքի տակով անցել են մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, ընդ որում՝ նրանցից որոշ մասը ՄԻԵԴ-ով է անցել և արդարացվե էլ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ արդարադատության երաշխավորն է մեր երկրում:

Ինչպես կարող էր այդ դատավորը շարունակել աշխատել, որը բացահայտորեն ակնհայտ ապօրինի դատավճիռներ է կայացրել և շարունակում է կայացնելլ: Հարգելի արդարադատության նախարար Ավետիք Չալաբյանը քաղբանտարկյալ է, ամբողջ ցանկության դեպքում այլ բան մտածել հնարավոր չէ: Միայն թե բանտ ուղարկեն և սա արդարադատության երաշխավորի սրտով է: Եվ դատական համակարգը բարեփոխելու մասին հեքիաթներ մեզ մի պատմեք: Կեղծիք, զրո ապացույցներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի