Ներքին 4 տարի առաջ - 12:15 03-08-2022

Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Ավետիք Չալաբյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 ամիս ժամկետով կալանավորեց Ավետիք Չալաբյանին, թեև հանրային մեղադրողը միջնորդել էր կիրառել գրավ:

Փաստորեն դատարանը ավելի խիստ ու մեղադրական դիրքորոշում ունի, քան մեղադրող դատախազությունը: Այն պնդումները, որ Մնացական Մարտիրոսյանը միայն կալանավորել գիտի, կրկին հաստատվեցին: