Ներքին 4 տարի առաջ - 19:19 02-08-2022

Քննարկվել են Գյումրի քաղաքի ջրամատակարարման նորացման ծրագրին առնչվող հարցեր

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին/ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրու Կոմիտաս, Շիրակացի, «Անի» թաղամասի և, մասնավորապես, 3-րդ և 11-րդ փողոցներում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացքի, ժամկետների և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընկերության պատասխանատուներին հորդորել է լինել առավել հետևողական աշխատանքների ընթացքին, անել հնարավոր ամեն բան բնակիչներին պատճառվող անհարմարությունները նվազագույնին հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ խոսել է նաև Գյումրու Բաղրամյան փողոցի կոյուղատար ցանցի բացակայության, դրա կառուցման համար անհրաժեշտ միջոցների, հնարավոր ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան