Ներքին 4 տարի առաջ - 18:15 02-08-2022

Դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին կալանքից ազատելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Բենիկ Գալստյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ։

Գալստյանը միջնորդեց կամ կիրառել գրավ՝ 3 միլիոն դրամի չափով, կամ անձնական երաշխավորությամբ ապահովել նրա ազատ արձակումը։

Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու համար երաշխավորությամբ էին հանդես եկել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը եւ Մաթեւոս Ավետիսյանը։

Դատարանը լսելով կողմերին՝ մերժեց ներկայացված միջնորդությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով