Ներքին 4 տարի առաջ - 15:34 02-08-2022

Հերթական բարբաջանքը․ Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանի գրառման մասին

«Ժամանակ առ ժամանակ որոշում եմ չանդրադառնալ ՔՊ-ական ողորմելիների բարբաջանքներին։ Սակայն այդ ողորմելիները շարունակում են իրենց նույնպես ողորմելի քարոզչությունը, և նրանց սատարող լրատվամիջոցները դրանք տարածում են։ Այնպես որ, ստիպված եմ նորից անդրադառնալ դրանց «մտքի գոհարներին»»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա հավելում է․ «Արսեն Թորոսյան անունով մի ողորմելի քպ-ական հերթական ապուշություն է դուրս տվել՝ պատերազմի և խաղաղության, կյանքի և մահվան մասին։ Այս տխմարը հայոց հաղթանակները ծաղրանքով չակերտների մեջ է դնում՝ փաստորեն հաղթանակին հակադրելով խաղաղությունը։ Ըստ այս «խաղաղասերի» հայ ժողովուրդը պետք է հպատակ-ստրուկ մնար, երբեք չմտածելով արժանապատվության, անկախության, ինքնապաշտպանության մասին։ Այս երևույթը ծաղրում է հայ մտավորականին, ով փորձել է բարձրացնել ժողովրդի ոգին։ Փաստորեն այս ողորմելին այպանում է Միքայել Նալբանդյանին, Ռափայել Պատկանյանին, Րաֆֆուն, Մուրացանին, Հովհաննես Թումանյանին, էլ չեմ ասում հայ զորավարների մասին։
Բայց, իհարկե ամենազարմանալին այս ողորմելու մտավարժանքներն են կյանքի և մահվան մասին․ «Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը, և ոչ թե՝ կյանքը,դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք»։

Եվ սա ասում է մի արարած, որի որպես առողջապահության նախարար պաշտոնավարության ժամանակ, նրա ապիկար կառավարման հետևանքով գրանցվեցին հազարավոր մահեր։ Հիշեցնե՞մ, ա՛յ տխմար․ «Կորոնավիրուսը գրիպի պես հիվանդություն է․․․Ես վերադարձել եմ Կորեայից և ոչ մի վտանգ չկա, երեխաներիս դպրոց եմ ուղարկում․․․և այլն»։ Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասեր», մահաբեր պացիենտ։

Իսկ ի՞նչ կարծիքի ես , ա՛յ ողորմելի, Մհեր Եղիազարյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի մահերի մասին, որոնց այո՛, դուք սպանեցիք, կյանքի փոխարեն ընտրելով մահը, իհարկե՝ ոչ ձեր։

Սրանց նմաններին մեծն Արամ Մանուկյանը գնդակահարման հրաման էր տալիս, հանուն Սարդարապատի հաղթանակի և հայոց պետության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում