Ներքին 4 տարի առաջ - 14:51 02-08-2022

335 հզ եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Խոսրովի անտառ»-ին, «Դիլիջան» եւ «Արփի լիճ» ազգային պարկերին

Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են 2022 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 335 հազար եվրո։

Հիմնադրամից հայտնում են, որ նշված գումարից 142,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

2022 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ ավելի քան 350 հազար եվրո։

Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում