Ներքին 4 տարի առաջ - 14:30 02-08-2022

Վեդու ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չաւմ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021 թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ հասարակության և պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի, տրամադրել շինարարության թույտվություններ և ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, և առանց քաղաքաշինության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել է նույն համայնքի բնակչին, ով չթույլատրվող տարածքներում կառուցել է առևտրի սրահներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի