Ներքին 4 տարի առաջ - 23:36 01-08-2022

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել են՝ նրա Սահակյանի՝ 65 տարին լրանալու հիմքով։

Տիգրան Սահակյանը դատարանի նախագահ էր ընտրվել մեկ տարի առաջ՝ հուլիսի 7-ին։

Նշենք նաև, որ այն ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորներից շատերը ցանկանում են տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող և անաչառ դատավորի համբավ ունեցող Մխիթար Պապոյանին, սակայն ԲԴԽ-ն դատարանի նախագահ էր ընտրել Տիգրան Սահակյանին, ով նախկինում արդեն զբաղեցրել էր այդ պաշտոնը և համարվում է դատախազության կամքը կատարող դատավորներից մեկը: Նրա ընտրությունը մեկ տարի առաջ բավական աղմկահարուց էր։

Հատկանշական է, որ հենց Տիգրան Սահակյանի պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ն առգրավեց գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը, ինչի հետևանքով գործերը ձեռքով մակագրում էր հենց Սահակյանը՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հանձնարարելով «յուրային» դատավորներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»