Սպորտ 4 տարի առաջ - 23:06 31-07-2022

«Շիրակը» հաղթեց ԲԿՄԱ-ին, «Ուրարտուն»՝ «Արարատ-Արմենիային»

Կայացան ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի վերջին հանդիպումները։

Խաղային օրվա առաջին խաղում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էր «Շիրակին»։ Գյումրիի թիմը Պրեմիեր լիգա վերադարձը նշանավորեց հաղթանակով 1։0։ Հանդիպման 59-րդ րոպեին միակ գոլը խփել է Լյովա Մրյանը։

Տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ «Ուրարտացիները» նույնպես հաղթեցին նվազագույն հաշվով. խաղի միակ գոլը նույնպես 59-րդ րոպեին խփել է Օլեգ Պոլյակովը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հանդիպումները կայանալու են օգոստոսի 6-ից 8-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում